Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Արմավիրի մարզի համայնքների երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրեններին և վարորդներին

10.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի համայնքների երթուղիները սպասարկող կազմակերպություննների տնօրեններին և վարորդներին:

Ներմարզային երթուղիների վարորդները հանդիպման ընթացքում իրենց դժգոհությունն են հայտնել ավտոմեքենաների գազով լիցքավորումը կիլոգրամով իրականացնելու վերաբերյալ, որը լրացուցիչ ֆինանսական կորուստների պատճառ է դառնում:Նրանք նախընտրում են գազի լիցքավորումն իրականացնել ճնշումով, ինչպես եղել է նախկինում:

Մարզպետը ներմարզային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հայտնել է, որ խնդրի լուծում չի գտնվում մարզպետարանի իրավասությունների շրջանակում, սակայն պատրաստ է խնդիրը ներկայացնել պատկան գերատեսչություններին` հնարավոր լուծում ստանալու ակնկալիքով:

Քննարկման արդյունքում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի առաջարկությամբ բարձրաձայնված հարցերը գրավոր դիմումի տեսքով ներկայացվել են ՀՀ Արմավիրի մարզպետարան` դրանք ուսումնասիրելու և ուսումնասիրության արդյունքները պատկան գերատեսչություններ ներկայացնելու համար:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցման կայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին (https://www.facebook.com/watch/?v=356178694875666):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37