Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել
15.05.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և Արմավիրի քաղաքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներ են սկսվել Արմավիր քաղաքի Բաղրամյան 6, 8, 10-ը շենքերի բակերում և Եղոյան փողոցում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համապատասխան աշխատանքներ են նախատեսված նաև Արտաշար, Զարթոնք, քղ. Էջմիածին, Փարաքար, Արևաշատ, Լեռնամերձ, Մուսալեռ, Պտղունք և Երվանդաշատ համայնքներում: