Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործադիր-Օրենսդիր-ՏԻՄ և մասնավոր հատված համագործակցությամբ Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը

24.05.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Արմավիրի մարզում սկսվել է աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքների երկրորդ փուլը:

 

Այս փուլով կբարեկարգվեն հետևյալ համայնքների ճանապարհները.
* Խանջյան
* Նորապատ
* Փշատավան
* Ապագա
* Գեղակերտ
* Գրիբոյեդով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին փուլով աղացած ասֆալտով ճանապարհների և բակերի ընդհանուր բարեկարգման աշխատանքներ են իրականացվել (որոշ համայնքներում դեռ շարունակվում են) ներքոնշյալ համայնքներում.
* քղ. Արմավիր
* քղ. Էջմիածին
* Արտաշար
* Զարթոնք
* Փարաքար
* Արևաշատ
* Լեռնամերձ
* Մուսալեռ
* Պտղունք
* Երվանդաշատ

Ծրագրի երկու փուլով համայնքներին հատկացվել է ավելի քան 1400 խմ աղացած ասֆալտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28