Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում բացվել է մանկապարտեզ

01.06.2019

 ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ալաշկերտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը , որին ներկա են գտնվել  փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, մեծաթիվ հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կարեն Գրիգորյանը նրանց մաղթել է  երջանկություն և անհոգ մանկություն՝ նշելով, որ չափազանց կարևոր է երեխաների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, հոգատարությունը, ցանկացած տեսակի կրթադաստիարակչական գործընթացը, քանզի նրանք են մեր երկրի ապագան կերտողները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել համայնքապետին և այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հայրենանվեր գործում:

Համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Հավելենք, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության շնորհիվ մանկապարտեզն ունի խաղահրապարակ, իսկ գեղեցիկ խաղալիքները նվիրել է ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը: Ալաշկերտ համայնքի նորաբաց մանկապարտեզը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել 90 մանուկների:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49