Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզից ևս 10 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

06.06.2019

Օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել  և հավանության է արժանացել ՀՀ Արմավիրի մարզից ևս 10 ծրագիր.

1.Արևաշատ համայնքի «Մանկական խաղահրապարակի կառուցում»,

2.Փարաքար համայնքի «Կոյուղագծի կառուցում 1400գծմ, Թաիրովի Վ. Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց»,

3.Սարդարապատ համայնքի «Խմելու ջրի ցանցի մի մասի վերանորոգում»,

4.Մյասնիկյան համայնքի «Համայնքի մշակույթի տան տանիքի վերակառուցում» ծրագրեր

5.Արևաշատ համայնքի «Էրեբունի փողոցի ասֆալտապատում»,

6.Քարակերտ համայնքի «Համայնքի Թումանյան, Շիրազ փողոցների բարեկարգման ասֆալտապատման աշխատանքներ»,

7.Ակնալիճ համայնքի «Համայնքի Արարատյան և Ազատամարտիկների փողոցների մի հատվածի բարեկարգում և ասֆալտապատում»,

8.Փարաքար համայնքի «Նաիրի փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում»,

9.Ոսկեհատ համայնքի «Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում»,

10.Մեծամոր համայնքի «Համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» ծրագրերը:

Վերը նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց

Ընդհանուր առմամբ ՀՀ Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 22.05.2019թ. և 30.05.2019թ. կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել 20 ծրագրեր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև սուբվենցիոն մյուս ծրագրերը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40