Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շաբաթօրյակի շրջանակում այցելել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ
08.06.2019
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակում այսօր անակնկալ այց է կատարել մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ հետևել ու մասնակցություն ունեցել իրականացվող համապետական երկրորդ շաբաթօրյակի աշխատանքներին: Առաջին այցը եղել է Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ ուսուցիչների և աշակերտների համատեղ ջանքերով իրականացվել են նախատեսված մաքրման աշխատանքները:
Լրագրողների հետ զրույցում մարզպետի տեղակալը նշել է, որ գովելի ու գնահատելի են նման միջոցառումները, և մասնավորապես նշել է, որ ցանկանում է տեսնել ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող գործընթացներին: Նա կարևորել է համապետական մաքրության օրը՝ կոչ անելով շրջակայքը մաքրել ոչ միայն պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակների շրջանակում, այլ ամեն օր:
Հավելենք, որ մաքրության օրվա շրջանակում փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շարունակելու է անակնկալ այցերը մարզի այլ կրթօջախներ: