Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շաբաթօրյակի շրջանակում այցելել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ

08.06.2019

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակի շրջանակում այսօր անակնկալ  այց է կատարել մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ հետևել ու մասնակցություն ունեցել իրականացվող համապետական երկրորդ շաբաթօրյակի աշխատանքներին: Առաջին այցը եղել է Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ ուսուցիչների և աշակերտների համատեղ ջանքերով իրականացվել են նախատեսված մաքրման աշխատանքները:

Լրագրողների հետ զրույցում մարզպետի տեղակալը նշել է, որ գովելի ու գնահատելի են նման միջոցառումները, և մասնավորապես նշել է, որ ցանկանում է տեսնել ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող գործընթացներին: Նա կարևորել է համապետական մաքրության օրը՝  կոչ անելով շրջակայքը մաքրել ոչ միայն պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակների շրջանակում, այլ ամեն օր:

Հավելենք, որ մաքրության օրվա շրջանակում փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շարունակելու է անակնկալ այցերը մարզի այլ կրթօջախներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49