Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական մաքրության օրվա մեկնարկը տրվել է

08.06.2019

 Այսօր առավոտյան ժամը 09.00-ից Արմավիրի մարզում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական մաքրության օրը: Ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից համապետական երկրորդ շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում նախապես հստակեցվել են աշխատանքային ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները ներկայացնող շուրջ 14.500 աշխատակիցներ, նաև դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվի 217 միավոր տեխնիկա՝ ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:

Մաքրության օրվա իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքներում իրականացվում են հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետարանում այսօր կգործի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 93) 32 95 75: Մարզում ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 237) 2 13 77: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:28:43