Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում

18.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այցով եղել է Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում` ծանոթանալու ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման համար առկա պայմաններին:

Կրթօջախի տնօրեն Մարետա Սամվելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցում, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, ընթացիկ և առաջնային լուծում պահանջող խնդիրներով:

Տնօրենը մարզպետին տեղեկացրել է, որ դպրոցը շահագործման է հանձնվել 1978 թվականին և մինչ այժմ չի վերանորոգվել: 2015 թվականին մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում փոխվել է միայն դպրոցի 7 մասնաշենքից 3-ի տանիքը: Ըստ նրա` 700 աշակերտ ունեցող կրթօջախի համար բազում խնդիրների շարքում առաջնային է 30 տարի չշահագործվող մարզադահլիճի վերանորոգումը:

Կարևորելով մարզադահլիճի շահագործումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, այնուամենայնիվ, կրթօջախի համար առաջնային է համարել նախ փոխել տանիքը և պատուհանները, ապա մտածել մյուս խնդիրների լուծման մասին: Նա վստահեցրել է, որ այդ հարցը կքննարկի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ` փորձելով գտնել լուծման հնարավոր տարբերակներ: Մարզպետը տնօրենի հետ քննարկել է նաև դպրոցի բակի բարեկարգման հարցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25