Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտում մի շարք ցուցանիշներ կրկնապատկվել են

21.06.2019

2017 թվականի համեմատությամբ վերջին երկու տարում Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները.

Հաշվետու տարում մարզպետարանի կողմից արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.
✅ Կաթիլային ոռոգվող հողատարածք ունի 2284 ֆիզիկական և իրավաբանական անձ: 2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 855 հա, իսկ հաշվետու տարում` 1635,74 հա է, այդ թվում` խաղող` 572,6 հա, պտուղ` 523,6 հա, բանջար` 408,9 հա, բոստան` 107,6 հա, այլ մշակաբույսեր` 23 հա:
✅ Ջերմոցներ և ջերմատներ ունի 5797 ֆիզիկական և իրավաբանական անձ: 2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 430 հա, իսկ հաշվետու տարում` 814,6175 հա, այդ թվում` բանջար` 730,6775 հա, այլ մշակաբույսեր` 58,92 հա:
✅ Հակակարկտային ցանցապատ տարածք ունի 250 ֆիզիկական և իրավաբանական անձ: 2017 թվականին ընդհանուր զբաղեցրած տարածքը եղել է 79 հա, իսկ հաշվետու տարում` 176,416 հա, այդ թվում` խաղող` 133,266 հա, պտուղ` 43,15 հա:
✅ Արմավիրի մարզում սառնարանային տնտեսություն ունի 449 ֆիզիկական և իրավաբանական անձ: 2017 թվականին սառնարանների ընդհանուր տարողություը եղել է 14300 տոննա, իսկ հաշվետու տարում` 21 100 տոննա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49