Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է մի շարք համայնքներ

25.06.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյաննը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Կողբավան, Բագարան Երվանդաշատ, Ամասիա և Նալբանդյան համայնքներ:

Համայնքային այցի շրջանակում մարզպետը հանդիպում-քննարկումներ է ունեցել բնակչության հետ, ծանոթացել համայնքներում իրականացված ներդրումային ծրագրերին, ներհամայնքային խնդիրներին` ներկայացնելով դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Կողբավան համայնքում Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Արմեն Ֆրութ» ընկերությանը պատկանող պիստակի այգի: Մարզպետին ներկայացվել է այգու հիմնման ներդրումային ծրագիրը, որն այժմ իրականացվում է 11 հեկտար հողատարածքի վրա, սակայն նպատակ կա այն ընդլայնելու` հասցնելով 1000 հեկտարի:

Կողբավան համայնքի ղեկավարը  մարզպետին տեղեկացրել է, որ համայնքային բյուջեով ընթացիկ տարում նախատեսված է համայնքի կենտրոնական ճանապարհի 1 կմ հատվածի ասֆալտապատում, իսկ սուբվենցիոն ծրագրով` խմելու ջրագծի անցկացում:

Երվանդաշատ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է գարնանային վարարումների հետևանքով Արաքս գետի փլուզված ափապատնեշին և վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:

Ամասիա և Նալբանդյան համայնքներում էլ Համբարձում Մաթևոսյանն այցելել է ծիրանի այգիներ, հետևել բերքահավաքի ընթացքին, զրուցել այգետերերի, արտահանողների և բերքահավաքն իրականացնողների հետ: Նա հետաքրքրվել է ստացված բերքի ծավալով և իրացման հետ կապված հարցերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25