Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբեր ամսից Արմավիրի 9-րդ մանկապարտեզը կգործի առավել բարեկարգ պայմաններով

18.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ հուլիսի 17-ին տեղի է ունեցել Զբաղվածության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել և մարզպետարանի հավանությանն է արժանացել Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ ծրագիրը:

Նախատեսվող աշխատանքներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության` «Վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի արժեքը շուրջ 3 մլն 115 հազար դրամ է, որից 1 մլն 500 հազար դրամը հատկացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից, իսկ 1 մլն 615 հազար դրամն էլ համաֆինանսավորելու է Արմավիրի քաղաքապետարանը:

Ծրագրի ընթացքում 5 գործազուրկ 2 ամիս կապահովվի ժամանակավոր աշխատանքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15