Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

18.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի:

Քաղաքացիները մարզպետին դիմել են անձնական և գործնական բնույթի հարցերով, այդ թվում` մարզում զբոսաշրջությունը զարգացնելու, ինչպես նաև երիտասարդական-կրթական ծրագրերին ծանոթանալու և դրանց իրագործմանն ընդառաջելու խնդրանքով:

Ներկայացված հարցերը Համբարձում Մաթևոսյանը քննարկել է մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ պատրաստակամություն հայտնելով օրենքի և մարզպետարանի լիազորությունների շրջանակում աջակցել դրանց լուծմանը:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49