Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ՔՏՀԱՏՄ ղեկավարության հետ քննարկել է օրակարգային հանդիսացող մի շարք հարցեր

23.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարածքի միջպետական և հանրապետական ճանապարհների հարակից հատվածներում անավարտ շինությունների ցուցակների կազմման և դրանց ավարտման ուղղությամբ միջոցառումների կազմակերպմանը, ինքնակամ շինությունների ցուցակների պատրաստմանը և Կառավարության որոշման համաձայն դրանց հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների մրցութային և ոլորտային այլ հանձնաժողովներում տեսչական մարմնի մասնագետների ընդգրկմանը:

Հաշվի առնելով մարզի տարածքում հրդեհների քանակի աննախադեպ աճը` պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի համապատասխան վարչության հետ համատեղ հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացնել միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ակտիվացնել համագործագցությունը` ի շահ ոլորտային խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28