Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

25.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 2 քաղաքացի, ևս 2-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: 

Քաղաքացիները մարզպետին դիմել են փաստաբանով ապահովելու, սեփական արտադրության մթերմանը օգնելու խնդրանքով և ալիմենտի վճարման հետ կապված խնդիրների առնչությամբ:

Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը՝ Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ և լուծումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59