Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևաշատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

25.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևաշատ համայնքում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 6 մլն 820 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 2 մլն 46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 4 մլն 774 հազար դրամ:

***

Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի վեց նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 34 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28