Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատասխանատուներին

29.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին և կազմակերպության տարծաշրջանային համագործակցության և համայնքային ներազդեցության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանին:

Հիմնադրամի պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կազմակերպության 5-ամյա գործունեության ընթացքում Արմավիրի մարզի 15 դպրոցում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ իրենց առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման ու զարգացման: Կարևորելով իրականացված ծրագրերի շարունակականությունը և արդյունավետության ապահովումը` առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն մարզպետարանի և հիմնադրամի ոլորտային պատասխանատուները:

Բարձր գնահատելով հիմնադրամի տարիների գործունեությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցված աշխատելու` ընթացիկ և նախատեսվող ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու համար: Մարզպետը հետաքրքրվել է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեությամբ` ցանկություն հայտնելով համագործակցություն սկսել նաև այդ նախաձեռնության շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ծրագրերի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել համայնքային զարգացման ծրագրերի` կրթությանն առնչվող ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչի շրջանակում համայնքներում համապատասխան ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-16 16:39:59