Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոսկեհատ համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

01.08.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ոսկեհատ համայնքում սկսվել են փոխոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 10 մլն 421 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 5 մլն 210 հազարական դրամ է:

***

Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08