Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության են արժանացել սուվենցիոն ծրագրերից վերջին երկուսը. 2019 թվականին Արմավիրի մարզում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 36 սուբվենցիոն ծրագիր
02.08.2019
![](http://armavir.mtad.am/files/n_pics/21522_s.jpg)
Օրեր առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մարզից ներկայացված վերջին երկու ծրագրերը` Մեծամոր համայնքի «Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի շենքի մասնակի վերանորոգում և գույքի ձեռքբերում» և Ծաղկունք համայնքի «Համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և վերականգնման աշխատանքներ»:
Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շրջաբերական գրությամբ համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ծրագրերի իրականացման մրցույթները` ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:
Նշենք, որ Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 36 ծրագիր` ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: