Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի պատվիրակությունն Արցախում է` մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերին

06.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքների պատվիրակությունները մեկնել են Արցախի Հանրապետություն` մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերին:

Արմավիր քաղաքը ներկայացնող մարզիկները Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցություն կունենան բազկամարտ, թեթև աթլետիկա, շախմատ, հեծանվասպորտ, մինի ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերում:

Էջմիածին քաղաքի մարզիկներն էլ մասնակցություն կունենան բազկամարտ սպորտային պարեր, շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ և թենիս մարզաձևերում: Իսկ մեծամորցի մարզիկները կմրցեն շախմատ, ֆուտբոլ և վոլեյբոլ մարզաձևերի շրջանակում:

Նշենք, որ խաղերին մասնակցում են 35 երկրի 161 քաղաքից ավելի քան 5300 մարզիկ-մարզուհիներ:

Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

***
Համահայկական առաջին խաղերը տեղի են ունեցել 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցել են 23 երկրի 63 քաղաքի 1141 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 529-ը Հայաստանից, 612-ը՝ Սփյուռքից:
Խաղերի աշխարհագրությունը և մարզաձևերի քանակը տարեցտարի ընդլայնվում է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40