Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
12.08.2019
![](http://armavir.mtad.am/files/n_pics/21631_s.jpg)
Սիրելի երիտասարդներ, ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը հանդիսանում է հասարակության շարժիչ ուժը՝ դժվարին պահերին միշտ առաջադրելով նոր գաղափարներ և ընտրելով դրանք կյանքի կոչելու համարձակ ուղիներ։
Սիրելի երիտասարդներ, ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի, մեր հայրենիքի ապագան:
Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ, հարուստ գիտելիքներ, չնվազող ոգևորություն և առաջ ընթանալու անկոտրում կամք։
Ամենայն բարիք բոլորիդ։