Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղավնատուն համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները
14.08.2019
2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Աղավնատուն համայնքում արդեն սկսվել են համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 25 մլն 327.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45% կամ 11 մլն 397.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55% կամ 13 մլն 930.2 հազար դրամ:
***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր: