Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

22.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Արամ Հովյաննիսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 3 քաղաքացի, ևս 1-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են ՀԱԷԿ-ում աշխատանքով ապահովելու, հողամասի հարակից տարածքում կառուցված անօրինական շինությունների քանդման և սանհանգույցին կից միջանցքի տարածքն օգտագործելու հետ կապված խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը՝ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ և լուծումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36