Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ այսօր  տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարում մաղթել է բեղմնավոր աշխատանք, նոր ծրագրերի իրականացում և պատասխանատվության բարձր գիտակցումով լի աշխատանք` ի նպաստ կրթված և պետության համար լավագույն քաղաքացիների դաստիարակման: Մարզպետն իր և մարզպետարանի անունից խորին շնորհակալություն է հայտնել հանրակրթական դպրոցների այն բոլոր տնօրեններին, ովքեր անցել են վաստակած հանգստի և շնորհակալագրեր է հանձնել նրանց՝ ՀՀ Արմավիրի մարզի կրթության բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

Մարզպետը ներկայացրել է վերջին մեկ տարում դպրոցաշինության ոլորտում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, անդրադարձել է մի շարք նախադպրոցական հաստատություններում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել գրանցված հաջողություններում իրենց ներդրումն ունեցած բարերար-գործարարներին, համայնքապետերին և գործընկերներին:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի 2019-2020 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը:

Նա իր զեկույցում անդրադարձել է վարչության կողմից պլանավորված և իրականացված աշխատանքներին, տարբեր առարկաներից անցկացված օլիմպիադաներում մարզի աշակերտների կողմից գրանցված հաջողություններին, ինչպես նաև հայոց լեզու առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննություններում արձանագրված արդյունքներին:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների Ֆինանսական հարցերին առնչվող զեկույցով հանդես է եկել ՀՀ Արմավիրի մարզպետարանի Ֆինանսական բաժնի պետ Անտոնինա Վասիլյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ խոսել է կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների ու անելիքների մասին՝ հորդորելով լինել աջալուրջ, քանզի ողջ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը պայմանավորված է յուրաքանչյուրի կատարած բարեխիղճ աշխատանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02