Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության հավանությանն է արժանացել մարզում առաջնահերթ լուծում պահանջող եւս 4 ծրագիր
04.09.2019
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված մարզում առաջնային լուծում պահանջող եւս 4 ծրագիր:
Այդ ծրագրերն են.
• Էջմիածին քաղաքում կոյուղագծերի ընդլայնում.
• Նորակերտ համայնքում մշակույթի տան ջեռուցում.
• Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգում.
• Ալաշկերտ համայնքում խորքային հորի վերականգնում.