Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում խաղողի մթերումը մասամբ սկսվել է

04.09.2019

Սեպտեմբերի 2-ից Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ում, «Պռոշյանի կոնյակի գործարան» եւ «ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ներում խաղողի մթերումն արդեն սկսվել է:

«ՄԱՊ» ՓԲԸ-ում եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում մթերվում են խաղողի կանգուն, ռկածիթելի, սեղանի եւ կարմրահյութ սորտերը:

«ՄԱՊ» ՓԲԸ-ում կանգուն, ռկածիթելի եւ սեղանի սորտի խաղողները մթերվում են կիլոգրամը 150, իսկ կարմրահյութը` 200 դրամով: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում էլ խաղողի կանգուն եւ ռկածիթելի սորտերը մթերվում են 155, սեղանինը` 145, իսկ կարմրահյութը` 205 դրամով:

«ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ն այժմ մթերում է միայն կանգուն եւ ռկածիթելի սորտի խաղող` կիլոգրամը 150 դրամով:

Հավելենք, որ Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 10-ից: Գործարանը կմթերի կանգուն և ռկածիթելի սորտի խաղող:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57