Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցները պարգեւատրվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով

05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանին, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Աշոտ Հակոբյանին եւ Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Լիաննա Մուրադյանին` ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար:

Համբարձում Մաթեւոսյանը շնորհավորել է մարզպետարանի աշխատակիցներին պարգեւատրվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել բարեխիղճ աշխատանքի համար` նրանց ցանկանալով գործնական նորանոր ձեռբերումներ եւ հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48