Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

05.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ, եւս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության խնդրանքով եւ ներհամայնքային խնդիրներով:

Ներկայացված հիմնական հարցերին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ եւ պարզաբանումներ: Որոշ հարցերի առնչությամբ էլ ոլորտային պատասխանատուները մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացնեն` օրենքով սահմանված կարգով եւ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48