Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի նախաձեռնող խմբի հետ:

07.09.2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 29-ին Փշատավան համայնքում նախատեսված «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին վերաբերող մի շարք մանրամասներ եւ ներհամայնքային բնույթի հարցեր:

Համբարձում Մաթեւոսյանն իր խոսքում նշել է, որ հաշվի առնելով նաեւ համայնքում սպասվող փառատոնը՝ մարզպետարանի կողմից 90 խմ ասֆալտ է տրամադրվել Արգավանդ-Փշատավան միջհամայնքային ճանապարհի հարթեցման համար:

Փառատոնի նախաձեռնող խմբի անդամները մարզպետին տեղեկացրել են, որ այս տարի միջոցառման նպատակն է Փշատավան համայնքում ֆուտբոլի դաշտի կառուցումը, որի համար Փշատավանի երիտասարդական նախաձեռնությունը կատարելու է հանգանակություն: Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ Փշատավանի և շրջակա համայնքների երիտասարդների սպորտային կյանքի ակտիվացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-18 12:50:24