Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ

09.09.2019

Անդրադառնալով «News.am» լրատվական կայքում «55 տարեկան տղամարդ եմ, աղջկաս համար՝ նաեւ մայր. հայրն աուտիկ դստեր հետ փողոցում է գիշերում» վերտառությամբ տեսանյութին՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կարո Գեւորգյանը դեռեւս 2017 թվականից պարբերաբար դրամական օգնություն է ստացել ՀՀ Արմավիի մարզպետարանից։ Այդ մասին վկայում են համապատախան իրավական ակտերը եւ քաղաքացու ստորագրությամբ ստացած գումարի տեղեկանքները։ Մարզպետարանը վերջինիս աջակցություն է ցուցաբերել նաեւ փաստաթղթային եւ երեխայի՝ հատուկ խնամքի կենտրոն հաճախելու հարցերում։

Մարզպետարանի միջնորդությամբ Կարո Գեւորգյանին ամենամսյա դրամական աջակցություն է ցուցաբերվել նաեւ Հայկավան համայնքի ղեկավարի կողմից։ Սակայն մարզպետարանին հասու դարձած տեղեկությամբ` համապատասխան գումարները քաղաքացին ծախսել է ալկոհոլ ձեռք բերելու նպատակով (այդ մասին կփաստեն նաեւ Հայկավան համայնքի բնակիչները)։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին տրված քաղաքացու որակավորումներին, ապա հարկ ենք համարում նշել, որ դրանք ամբողջությամբ սուտ են եւ չեն համապասխանում իրականությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28