Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների միջազգային փառատոնին ներկայացվել են Արմավիրի մարզի ստեղծագործողների աշխատանքները

09.09.2019

«MEDIA ONIX» մշակույթի եւ տուրիզմի պրոպագանդման ընկերությունը, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, 2013 թվականից Դիլիջան համայնքում կազմակերպում է «Մշակութային վերածնունդ» արվեստների եւ արհեստների hամահայկական, այս տարվանից՝ միջազգային փառատոնը։

Ավանդական դարձած փառատոնի գործընկերներն են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արտաքին գործերի, Մշակույթի, Սփյուռքի, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ տուրիզմի նախարարությունները, ՀՀ մարզպետարանները եւ Դիլիջան համայնքը։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքները, Արցախի Հանրապետությունը ցուցադրում են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլորը՝ երգ, պար, ազգային նվագարաններ եւ այլն։

Սեպտեմբերի 7-ին Դիլիջան համայնքում կայացած «Մշակութային վերածնունդ» փառատոնին Արմավիրի մարզը ներկայացնող երկու տաղավարում ցուցադրվել են մարզի ստեղծագործողների աշխատանքները: Հիմնականում ներկայացվել են քանդակագործության, փայտագործության, կերպարվեստի եւ հագուստի մոդելավորման ինքնատիպ ցուցանմուշներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28