Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մարզում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը

11.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ավագ խորհրդական, հիմնադիրի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանի հետ:

Համբարձում Մաթեւոսյանին է ներկայացվել հիմնադրամի կողմից 2004 թվականից մարզի 13 համայնքում կրթության, առողջապահության, երեխայի եւ ընտանիքի աջակցության, տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման եւ վերանորոգման ուղղությամբ իրականացնվող համապարփակ զարգացման ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը, դրանց իրականացման հնարավորությունները: Համբարձում Մաթեւոսյանը պատրաստակամություն է հայտել աջակցելու ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերի իրականացմանը` ի բարօրություն մարզի ազգաբնակչության եւ հիմնադրամի հետ ձեւավորված փոխգործակցության ամրապնդման ու զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 10:48:09