Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

13.09.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մեծամոր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 42 մլն 149.86 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 18 մլն 967.44 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 23 մլն 182.42 հազար դրամ:

***

Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի յոթ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 36 ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20