Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

27.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 3 բնակիչ:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են անօրինական շինարարության հետ կապված խնդիրների առնչությամբ, դպրոցներից մեկում ստեղծված իրավիճակին լուծում տալու եւ առողջարանային ուղեգիր ստանալու միջնորդության խնդրանքով:

Քաղաքացիների կողմից բաձրաձայնած հարցերը մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը քննարկել է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ` ներկայացնելով համարժեք լուծումներ եւ պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49