Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորանքի խոսք է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2019

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ի սրտե եւ լավագույն ցանկություններով շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին` անչափ կարեւորելով նրանց անուրանալի դերակատարումը մեր կյանքում, մերօրա հաջողությունների եւ ձեռքբերումների գործում:

Սիրելի տատիկներ եւ պապիկներ, դուք ձեր տարիների վաստակով երջանիկ ծերություն ունենալու, արժանապատիվ կյանքով ապրելու մեծ իրավունք եք վաստակել: Հավատացած եղեք, որ այսօր մեր իշխանություններն անում են հնարավորը` ձեզ արժանին մատուցելու, ձեր կյանքն ու կենցաղն առավել բարեկեցիկ դարձնելու համար:

Կրկին շնորհավորելով ձեզ այս հաճելի օրվա առթիվ` ցանկանում եմ քաջառողջություն եւ տոկունություն:
Ամենայն լավն ու բարին բոլորիդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 10:48:09