Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը

02.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, ինչին էլ հաջորդել է երդման արարողությունը:

Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է կրթահամալիրի սաների հանդիսավոր երթով եւ ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28