Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

13.10.2019

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սիրելի ֆերմերներ, գիտնականներ ու գործարարներ,
Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Լինելով գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզի ղեկավար և ամենօրյա առնչություն ունենալով ոլորտի խնդիրներին, ընթացիկ հարցերին` ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մարզում լուրջ քայլեր են կատարվում գյուղատնտեսությունը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար: Իսկ այդ գործին իրենց ամենօրյա անխոնջ ու քրտնաջան աշխատանքով մեծ նպաստ են բերում գյուղատնտեսության ոլորտի գիտակները` սկսած հողի մշակից:

Ի ուրախություն ինձ և բոլորիս` կարող եմ փաստել, որ Արմավիրի մարզում վերջին մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ենք գրանցել. կրկնապատկվել են ջերմոցները և ջերմատները, հակակարկտային ցանցապատ տարածքները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները:

Ոլորտում կարևորագույն աշխատանքներ են տարվել նաև պետական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն», «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» և «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրերի շրջանակում:

Չթվարկելով բոլոր ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը` վստահեցնեմ, որ կառավարության հովանու ներքո արվում է հնարավորը` գյուղատնտեսության ոլորտին իրական աջակցություն ցուցաբերելու, գյուղացու և վերամշակողի գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով քաջառողջություն, գործնական հաջողություններ ու ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40