Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
16.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը:
Մինչ օրակարգային հարցին անդրադառնալը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ոլորտին առնչվող ուրախալի լուրեր` կապված երկու համայնքում մանկապարտեզի հիմնանորոգման և ինը դպրոցում նախատեսվող մարզադահլիճի վերանորոգման առնչությամբ` կարևորելով դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը:
Այնուհետև նիստի օրակարգում ընդգրկված հարցի շրջանակում զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը` ներկայացնելով <<Խանջյանի միջնակարգ դպրոց>>, <<Դաշտի միջնակարգ դպրոց>>, <<Արմավիրի թիվ 3 հիմնական դպրոց>>, <<Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց>>, <<Արտիմետի միջնակարգ դպրոց>>, <<Արմավիրի միջնակարգ դպրոց>>, <<Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց>>, <<Զարթոնքի միջնակարգ դպրոց>>, <<Լենուղու միջնակարգ դպրոց>>, <<Արաքսի/Արմ./ միջնակարգ դպրոց>>, <<Սարդարապատի միջնակարգ դպրոց>>, <<Արագածի միջնակարգ դպրոց>>, <<Ամասիայի միջնակարգ դպրոց>>, <<Այգեվանի միջնակարգ դպրոց>>, <<Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց>>, <<Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց>>, <<Նալբանդյանի միջնակարգ դպրոց>>, <<Փշատավանի միջնակարգ դպրոց>>, <<Վանանդի միջնակարգ դպրոց>>, <<Շենիկի միջնակարգ դպրոց>>, <<Դալարիկի միջնակարգ դպրոց>>, <<Ամբերդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները՝ աուդիտորական հաշվետվությունները և եզրակացությունները:
Անդրադառնալով վերը նշված դպրոցներում իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված թերություններին և խախտումներին` Արայիկ Հակոբյանը դպրոցների տնօրեններին և հաշվապահներին առաջարկել է հետևել գնումների գործընթացներին, հարկային օրենսդրության պահանջներին և ներքին կարգապահական կանոններին` հետագայում բացառելով նմանօրինակ դեպքերը:
Ամփոփելով ներքին աուդիտի կոմիտեի նիստը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է տնօենների կողմից իրականացվող գործառույթների շրջանակում կառավարչական հմտությունների նշանակությունը, որի առկայության պարագայում, ըստ նրա, կրթական հաստատության կառավարումը կդառնա առավել արդյունավետ:
Անդրադառնալով օրակարգային հարցին` մարզպետը դպրոցների տնօրեններին առաջարկել է վերանայել ընտանեկան կապերով պայմանավորված հաստիքների առկայությունը և հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել արձանագրված խախտումներն ու թերացումները: Իսկ ներքին աուդիտի կոմիտեի անդամներին էլ առաջարկել է նիստում ներկայացված տվյալների հիման վրա նախապատրաստել համապատասխան առաջարկությունների, դիտողությունների և կարգապահական տույժերի մասով արձանագրություն: