Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաղրամյան համայնքը շուտով նոր մանկապարտեզ կունենա

17.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում շարունակվում է մանկապարտեզի մասնակի վերանորոգումը: Արդեն ավարտվել են պատերի, տանիքի ուժեղացման, պատուհանների տեղադրման աշխատանքները, այժմ կատավում է տանիքի թիթեղապատում:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 54 մլն 355 հազար դրամ է: Մանկապարտեզի մասնակի վերանորոգման ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համապատասխանաբար 27 մլն 177 հազարական դրամ է:

Ծրագրի իրականացումը ավելի քան 120 երեխայի հնարավորություն կտա ստանալ նախադպրոցական կրթություն։ Մանկապարտեզում կգործի 4 խումբ և կստեղծվի շուրջ 25 նոր աշխատատեղ:
Ծրագրի շահառու է համայնքի 3030 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58