Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի և Արարատի մարզերում կիրականացվի Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում ծրագիրը

17.10.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով ԶՖԳ-ն Կառավարությանն է հատկացնում 10 մլն եվրո դրամաշնորհ` բաղկացած երկու մասից. 8,5 մլն եվրոն տրամադրվելու է Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 1,5 մլն եվրոն` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվող 1,5 մլն եվրոյի շրջանակում Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվելու է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը, որի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում ապահովել առավել կայուն և արդյունավետ լուծումներ, զարգացնել կարողությունները, աջակցել կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:

Ծրագրի արդյունքում հիմնականում նախատեսվում է 2000 հա ոռոգելի հողատարածքներում ապահովել ենթակառուցվածքների արդիականացում, 20 արտադրական կոոպերատիվի և ֆերմերային խմբի աջակցություն, ինչպես նաև հողերի կոնսոլիդացիային ուղղված շուրջ 10 միջոցառման իրականացում:

Վերը նշված ծրագրի մեկնարկի և ընթացքի վերաբերյալ առաջիկայում հավելյալ տեղեկություն կներկայացվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28