Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
17.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 6 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են անձնական բնույթի հարցերով, դրամական օգնության խնդրանքով և ներհամայնքային խնդիրներով:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ: