Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով

17.10.2019

 

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով, որն այսօր մարզպետարանում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում մարզպետին է հանձնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հետագա համագործակցության և երկուստեք կարևորություն ներկայացնող խնդիրների լուծման հարցում:

Մարզպետն էլ իր հերթին պատվոգրերով է պարգևատրել ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների` ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար:

Շնորհավորելով պարգևատրվողներին և բարձր գնահատելով փրկարարական վարչության աշխատակիցների ամենօրյա սրտացավ աշխատանքը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ Կառավարության աջակցությամբ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության Արմավիրի և Էջմիածնի հրշեջ փրկարարական ջոկատներում 65 մլն դրամի շրջանակում իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ:

«Անկախ աշխատանքային պայմաններից` դուք միշտ բարձր պատրաստակամությամբ և մեծ պատասխանատվությամբ եք իրականացրել ձեր ծառայությունը: Բայց նաև համոզված եմ, որ նախատեսվող վերանորոգումը նպաստավոր պայմաններ կստեղծի ձեր հետագա գործունեության համար` այն դարձնելով առավել արդյունավետ»,- նշել է մարզպետը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակիցներին և համայնքապետերին` Արմավիրի մարզային փրկարարական վարչության հետ ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար:

Հավելենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար պատվոգրով են պարգևատրվել Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերը, Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28