Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևիկ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքները

21.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արևիկ համայնքում ավարտվել են 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, ինչպես նաև 4-րդ և 6-րդ փողոցների խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 12 մլն 167 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 6 մլն 692 հազար դրամ (55%), համայնքի մասնակցությունը՝ 5 մլն 475 հազար դրամ (45%):

Ծրագրի արդյունքում իրականացվել է 2134 գծմ երկարությամբ խողովակաշարի անցկացում և միացում գործող մետաղական խողովակաշարին` բոլոր ջրօգտագործողներին թողնելով 20 մմ տրամագծով ելքեր` բակային ցանցերին միանալու համար:

Ջրագծերի փոխարինման աշխատանքներից հետո Արևիկ համայնքի 150 տնտեսություն արդեն ապահովվել է մաքուր և որակյալ խմելու ջրով: Իսկ ջրամատակարարումն իրականացվում է 3-ժամյա գրաֆիկով` 2 ժամ առավոտյան 8։00-ին և 1 ժամ 16։00-ին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49