Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի 6-րդ դպրոցում ծանոթացել է իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին

28.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց` ծանոթանալու կրթօջախի բյուջեի խնայած միջոցներով և մարզպետարանի գործուն աջակցությամբ իրականացված մասնակի վերանորոգման աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Կրթօջախի տնօրեն Հասմիկ Գասպարյանը մարզպետին ներկայացրել է դպրոցի ավելի քան 7 մլն դրամ խնայողությամբ 3-րդ հարկում իրականացված վերանորոգումը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է 4 դասասենյակ, հարթեցվել է միջանցքի հատակը, ներկվել պատերն ու առաստաղը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է իրականացված աշխատանքները` ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում կարևորելով տնօրինության սրտացավ վերաբերմունքն ու նման աջակցությունը:

Արմավիրի 6-րդ դպրոց կատարած այցի շրջանակում մարզպետը ներկա է գտնվել նաև <<Հին ու նոր Արմավիր>> խորագիրը կրող միջոցառմանը, որը սկսվել է Արմավիր մայրաքաղաքի հիմնադրման պատմական ակնարկով և փոքրիկ ներկայացմամբ: Այնուհետև անդրադարձ է եղել Հոկտեմբերյան քաղաքի կառուցմանը, ապա ներկայացվել է քաղաքի զարգացումը` մինչև այսօր: Միջոցառումն ուղեկցվել է երգ ու պարով, քաղաքին նվիրված բանաստեղծություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-11 12:13:27