Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկացում
29.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արաքս համայնքում գործող «Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերությունում սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին հանդես կգա իր պաշտոնավարման մեկ տարին ներկայացնող ասուլիսով:
Համբարձում Մաթևոսյանն ասուլիսի ընթացքում կանդրադառնա հաշվետու ժամանակահատվածում մարզային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներին, գրանցված արդյունքներին և նախատեսվող ծրագրերին` միաժամանակ ներկայացնելով մարզի զարգացման իր տեսլականն ու առաջնահերթությունները:
Ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև հոկտեմբերի 31-ը, ժամը 17:00-ն հաստատել իրենց մասնակցությունը` անհրաժեշտության դեպքում Արմավիրի մարզպետարանից դեպի գինեգործարան տեղափոխումը կազմակերպելու նպատակով:
Գրանցվելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 094 03 50 60 հեռախոսահամարով: