Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ` Արմավիր քաղաքում

30.10.2019

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից այսօր Արմավիր քաղաքում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխմարզպետը կարևորել է պետական և մասնավոր հատվածում կադրային քաղաքականության բաց և թափանցիկ իրականացումը` այդ համատեքստում ներկայացնելով Արմավիրի մարզպետարանի որդեգրած մոտեցումը, որի արդյունքում մեծ թվով մարդիկ առանց միջնորդների ապահովվել են աշխատանքով:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է Արմավիր և Էջմիածին քաղաքների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 35 գործատու, որոնց կողմից ներկայացվել է ավելի քան 230 թափուր աշխատատեղ:

Միջոցառման շրջանակում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես` Արմավիր և Վաղարշապատ քաղաքների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանքով և աշխատող գտնելու հնարավորություն տալիս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08