Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգվում է Արգավանդի համայնքապետարանը և մշակույթի տան հարակից տարածքը

07.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արգավանդ համայնքում շարունակվում են մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 16 մլն 260.36 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը` 4 մլն 878 հազար դրամ (30%), իսկ համայնքի մասնակցությունը` 11 մլն 382 հազար դրամ (70%):

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել և պատրաստ է շահագործման համայնքապետարանի 6 աշխատասենյակ: Ընթացքի մեջ են 1 աշխատասենյակի և միջանցքի վերանորոգման, ինչպես նաև մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ծրագրի շահառու է հանդիսանում Արգավանդ համայնքի 2100 բնակիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40