Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ակնալճի Արարատյան և Ազատամարտիկների փողոցներում
08.11.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ակնալիճ համայնքում ավարտվել են Արարատյան և Ազատամարտիկների փողոցների մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 60 մլն 810.5 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը` 27 մլն 364 հազար դրամ (45%), իսկ համայնքի մասնակցությունը` 33 մլն դրամ 445 հազար դրամ (55%):
Ծրագրի արդյունքում իրականացվել է Արարատյան փողոցի 336, իսկ Ազատամարտիկների փողոցի 516 գծամետր երկարությամբ հատվածների ասֆալտապատում՝ բարելավելով մեքենաների անխափան երթևեկն ու բնակիչների կենսագործունեության պայմանները:
Ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 3213 բնակիչ: