Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արևաշատ համայնք

13.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արևաշատ համայնք` ծանոթանալու համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին:

Արևաշատում մարզպետին ներկայացվել են սուբվենցիոն ծրագրով և համայնքի բյուջեի միջոցներով Էրեբունի փողոցում շարունակվող ասֆալտապատման և համայնքի կենտրոնում մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Համայնքապետ Սուսաննա Գևորգյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տեղեկացրել է, որ Էրեբունի փողոցի մի հատվածի ասֆալտապատումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով` պետության 45% համաֆինանսավորմամբ և համայնքի 55% մասնակցությամբ, իսկ մյուս հատվածինը` համայնքի բյուջեի միջոցներով: Համայնքապետի փոխանցմամբ` սուբվենցիոն ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է 320 գծմ ճանապարհ` 6 մ երթևեկելի մասի լայնությամբ: Իսկ համայնքի բյուջեի միջոցներով մինչև տարեվերջ կավարտվի նույն փողոցի ևս 330 գծմ հատվածի ասֆալտապատումը:

Այնուհետև մարզպետն այցելել է համայնքի կենտրոն, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտական փուլում են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Համայնքապետը ներկայացրել է, որ պետության կողմից 26.7% սուբսիդավորմամբ և համայնքի 73.3% մասնակցությամբ իրականացվող ծրագրի արդյունում բարեկարգվելու է 771 քմ ընդհանուր մակերեսով տարածք: Ըստ նրա` արդեն կատարվել են ավազապատման, սալիկապատման, մասնակի ճիմապատման աշխատանքները, տեղադրվել են որոշ խաղասարքեր:

Արևաշատում խաղահրապարակի կառուցման աշխատանքները չեն գոհացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, և նա շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում վերացնել արձանագրված թերությունները և սահմանված ժամկետում խաղահրապարակը հանձնել շահագործման:

Վերը նշված ծրագրերի շահառուների թիվը 3000-ից ավել է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49