Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է ՇԺՀ Գուանդուն նահանգի պատվիրակությանը

14.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի պատվիրակությանը` նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի հյուպատոսական բաժնի տնօրեն Հուանգ Գուոպինգի գլխավորությամբ: Ընդունելությանը ներկա է գտնվել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Ողջունելով հյուրերին` մարզպետը բարձր է գնահատել հայ-չինական դարերից եկող բարեկամական հարաբերությունները, որոնք, ըստ նրա, կարևոր հիմք են միջռեգիոնալ համագործակցություն սկսելու և զարգացնելու համար: Համբարձում Մաթևոսյանը պատվիրակությանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել Արմավիրի մարզի վերաբերյալ` ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու փոխգործակցության հնարաավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հուանգ Գուոպինգն իր հերթին ներկայացրել է Գուանդուն նահանգը և տարբեր ոլորտներում գրանցված հիմնական ցուցանիշները` պատրաստակամություն հայտնելով համագործակցություն սկսել տարբեր ուղղություններով: Կարևորելով եկկողմ կապերի սերտացումը և առարկայական համագործակցությունը` պատվիրակության ղեկավարը մարզպետին և քաղաքապետին փոխադարձ այցով հրավիրել է Գուանդուն նահանգ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08